Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբի շրջանակներում տնտեսական համագործակցության հետ կապված հարցեր: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերի վերջին Վաշինգտոնում: