AM
6 September 2002 - 15:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ելույթ կունենա մի շարք ամերիկյան համալսարաններում: Այդպես, նախատեսված է Վ.Օսկանյանի ելույթը Միչիգանի համալսարանում եւ սեպտեմբերի 18-ին` Տաֆթսի համալսարանի Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցում «Գերտերությունների քաղաքականության ազդեցությունը Կովկասի վրա» դասախոսությամբ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը կմասնակցի «Մետաքսե ճանապարհը 21-րդ դարում» կոնֆերանսին, որը տեղի կունենա Յելի համալսարանում: