Սեպտեմբերի 10-ին Երեւանոմ կկայանա «Կրոնի եւ եկեղեցու դերը հայ ժողովրդի ձեւավորման եւ ինքնատիպության պահպանման գործում» թեմայով կոնֆերանսը: Այս երրորդ հանդիպումը, որը նախաձեռնել է «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպությունը, նվիրված կլինի հայերի էթնիկական պաշտպանության հարցերին եւ կանցնի «Հայաստան-Սփյուռք. մշակութային ընդհանրություններ եւ տարբերություններ» կոնֆերանսի նախապատրաստական միջոցառումների շրջանակներում: