AM
9 December 2018 - 17:20 AMT

Արտահերթին քվեարկել է ընտրողների 48.63%-ը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 48.63%-ը։

Մասնակցել է 1.260 մլն ընտրող 2.592 մլն ընտրողից։

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574 մլն ընտրող կամ 60.86%-ը։

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր ընտրատեղամասերը. խորհրդարանական արտահերթ ընտրություններն ավարտվել են։

Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: