Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով Մոսկվայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար, այդ հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը առանձին բանակցություններ է վարել Ռուսաստանի արդյունաբերության, գիտության եւ տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովի, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի եւ այլ պաշտոնական անձանց հետ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հայտնել ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, հանդիպման ժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: