AM
17 Հունվար 2019 - 06:34 AMT

Զինամթերքի նոր պահեստներ՝ սահմանամերձ գոտիներում

Սահմանամերձ գոտիներում կառուցվել են հրթիռահրետանային սպառազինության պահեստներ: Դրանք կահավորված են անվտանգության հատուկ համակարգերով, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պահեստները ստեղծվել են հատուկ ժամանակաշրջանի համար ըստ օպերացիոն ուղղությունների, զինամթերքի և օպերատիվ ռազմավարական պաշարների ապակենտրոնացման, պահեստավորման նպատակով: