AM
5 September 2002 - 13:33 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆՈՒՄ Է ԲԱՔՈՒ` ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ ՄԱՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հայաստանի ՆԳՆ պատվիրակությունը նախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր օրվա երկրորդ կեսին մեկնում է Բաքու ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նշենք, որ խորհուրդի նիստի ընթացքում, որը կկայանա սեպտեմբերի 6-7-ը, նախատեսվում է ուսումնասիրել 2000-2003 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցների միջպետական ծրագրի եւ մինչեւ 2003 թվականը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի կատարման ընթացքը: Նախատեսվում է նաեւ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ պայքարում նախարարությունների համապատասխան վարչությունների եւ ծառայությունների համագործակցության արդյունքների ուսումնասիրությունը: