AM
22 January 2019 - 11:47 AMT

Փաշինյանը Մոսկվա կմեկնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:

Վարչապետ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մոսկվայի կենտրոնակայան և հանդես կգա ելույթով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) բարձրագույն մարմիններում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ, հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։