Մոսկվայում տեղի է ունեցել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մասնակից-պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչների նիստը` նվիրված տվյալ պայմանագրի հիման վրա միջազգային տարածաշրջանային կազմակերպության ստեղծման հարցերին: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Ռուսաստանի Տաջիկստանի ներկայացուցիչները, որոնք քննարկել են, ստեղծվող կազմակերպության պայմանագրային-իրավական բազան հանդիսացող փաստաթղթերի նախագծերը: Սպասվում է, որ հոկտեմբերի սկզբին դրանք կներկայացվեն կազմակերպության անդամ-երկրների հաստատմանը: