AM
1 February 2019 - 09:36 AMT

Փաշինյանը կայցելի Իրան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Իրան: Այցը կկայանա փետրվարի 27-ին: Այդ մասին հայտնել է ինքը Փաշինյանը Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Սա նրա առաջին այցը կլինի Իրան: