Փետրվարի 5-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է նաև Արցախի Հանրապետության Ստեփանակերտ, Շուշի և Հադրութ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Օջախը եղել է 10 կմ խորությամբ:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հյուսիսային լայնության 40.640 և արևելյան երկայնության 48.620 աշխարհագրական կոորդինատներով: