AM
4 September 2002 - 13:47 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան սեպտեմբերի վերջին: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը սահմանամերձ Սադարակ գյուղում «հող է նախապատրաստել տարածաշրջան միջնորդների հերթական այցելության համար»: