AM
3 September 2002 - 15:09 AMT

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Երեւանում ՌԴ դեսպանատան կողմից Հայաստանի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հայտնեց Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժնի պետ Վլադիմիր Խրուլեւը, դադարը պայմանավորված է Ռուսաստանի քաղաքացիության ընդունման մասին նոր օրենքի իրականացման վերաբերյալ դրույթի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան սպասումով: