AM
25 February 2019 - 12:13 AMT

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: