Սեպտեմբերի 15-ին նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, որը կբացվի սեպտեմբերի 10-ին: Գլխավոր ասամբլեայի աշխատանքի ընթացքում քննարկվելիք ավելի քան 150 հարցերի թվում ընդգրկվել են նաեւ Գլխավոր ասամբլեայի պաշտոնյաների ընտրությունները: Նիստերի մասնակիցները կքննարկեն նաեւ Մերձավոր Արեւելքի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի իրավիճակը: