AM
27 February 2019 - 07:19 AMT

Փաշինյանը ժամանել է Թեհրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան, հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Փետրվարի 27-ին Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրի առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: