AM
3 September 2002 - 13:08 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

Սեպտեմբերի 16-ին եռօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն: Հայաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, այցի շրջանակներում կքննարկվեն Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հարցեր: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում: