Սեպտեմբերի 10-ին Փարիզում Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիտորինգի կոմիտեն կքննարկի Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցները: Սպասվում է, որ ԵԽԽՎ-ի կոմիտեն կքննարկի նաեւ օգոստոսի 24-ին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները: