AM
27 March 2019 - 06:56 AMT

Սեպտեմբերի 1-ից 38,000 ուսուցչի աշխատավարձ 10%-ով կբարձրանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրադարնում հայտարարել է, որ պետական բյուջե հավելյալ եկամուտների շնորհիվ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա հանրակրթական դպրոցների 38,000 ուսուցչի աշխատավարձը:

Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, «ինչն աննախադեպ է»:

«Այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվող ճանապարհները», – ասել է Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է:

«Այս գործընթացում ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության գործակցությունն է: ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով», – ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մարտի 27-ի նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով:

Ընթերցեք նաև՝ «Հուլիսի 1-ից զինծառայողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով»: