Եթե Ադրբեջանը նախընտրի ղարաբաղյան խնդրի կարգավորման ուժային տարբերակը, ապա, ինչպես եւ անցյալում, ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից արժանի պատասխան կստանա: Այդ մասին այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման տարբերակին: