AM
5 April 2019 - 06:20 AMT

Սոթք-Քարվաճառը դժվարանցանելի է

Ապրիլի 5-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ բեռնատարների համար, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: