AM
15 August 2002 - 17:33 AMT

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԸ ԴԵՌ ՉԻ ՀԱՍՏԱՏԵԼ ԻՐ ՄԱՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտը չի մասնակցի օգոստոսի 24-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական փոփոխություններին առնչվող հանրաքվեին: Այս մասին «Թուրան» գործակալությանը հաղորդել են այդ ազդեցիկ կազմակերպության Բաքվի ներկայացուցչությունը: Մինչդեռ հայտնի է, որ տվյալ կառույցը հանրաքվեի ընթացքին հետեւելու համապատասխան մանդատ ունի: Վերջնականապես որոշված չէ դիտարկմանը մյուս ամերիկյան կազմակերպության` Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների մասնակցության հարցը: Անհասկանալի է նաեւ ԵԱՀԿ հետ կապված իրավիճակը: Համենայնդեպս, «Թուրան» գործակալությանը ԵԱՀԿ գրասենյակից չի հաջողվել ճշտել առաջիկա հանրաքվեին այդ կազմակերպության չմասնակցելու պաշտոնական պատճառները: Ըստ երեւույթին, ամենաազդեցիկ միջազգային կազմակերպությունները որոշել են անտեսել ադրբեջանական հանրաքվեն ` դրանով իսկ ցույց տալով իրենց վերաբերմունքը Հեյդար Ալիեւի գործողությունների նկատմամբ:

Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: