AM
14 August 2002 - 17:20 AMT

ԱՊՀ ԵՎ ԲԱԼԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹ ԿԻՐԱՌԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբերին Բաթումում տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների երկաթուղային վարչությունների սակագնային խորհրդաժողովի աշխատանքային խմբի նիստը: Հանդիպման մասնակիցները կքննարկեն այդ երկրների երկաթուղային գերատեսչությունների միջեւ փոխադարձ վճարումների համար միասնական արժույթի կիրառման հարցը: Նորամուծության հնարավորությունը կապված է նրա հետ, որ եվրոպական պետություններն այս, ինչպես նաեւ մյուս ոլորտներում անցել են միասնական արժույթի` եվրոյի կիրառմանը, իսկ երկաթուղայինների միջեւ փոխադարձ վճարումները մինչեւ այժմ իրականացվում են շվեյցարական ֆրանկով:

Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: