AM
7 May 2019 - 06:31 AMT

Փաշինյանը մայիսի 8-ին 100 փաստ կներկայացնի նոր Հայաստանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայանալիք մամուլի ասուլիսում 100 փաստ կներկայացնի նոր Հայաստանի մասին: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեմ 100 փաստ Նոր Հայաստանի մասին՝ բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում: Ասուլիսին ուղիղ եթերում կարող եք հետևել ժամը 10.30-ից», – ասվում է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

2018-ի մայիսի 8-ին ԱԺ-ում ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: