Հայոց ցեղասպանության մասին պատմող կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը կցուցադրվի Մոնրեալի նոր ֆիլմերի կինոփառատոնում: «Montreal Gazette» թերթի հաղորդմամբ, փառատոնի կազմակերպիչներից Քլոդ Չամբերլենը հավաստել է, որ «Արարատ» ֆիլմն ընդգրկվել է փառատոնի ծրագրում Կաննի կինոփառատոնի առաջատար ֆիլմերի հետ միասին: Նշենք, որ «Արարատ» ֆիլմի ստեղծումն առաջ է բերել թուրքական իշխանությունների խիստ բացասական արձագանքը, որոնք մի շարք միջոցներ են ձեռնարկել ֆիլմի մեծ էկրան դուրս գալուն խոչընդոտելու համար:
Լրատվությունն արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ին պարտադիր է: