AM
14 August 2002 - 13:50 AMT

ԱՅՍՕՐ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Այսօր հայ-ադրբեջանական սահմանիՆախիջեւանի հատվածում տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Այդ մասին պայմանավորվածություն էր ձեռքբերվել օգոստոսի 6-ին Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հեռախոսազրույցի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը մտադիր են քննարկել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է 2001 թվականի նոյեմբերին Մոսկվայում ԱՊՀ երկրների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում, որին մասնակցել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: