AM
8 July 2003 - 14:16 AMT

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՑԸ` ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԵՐԺՎԵԼ Է

Հայաստանի Սահմանադրական դատարանն ավարտել է «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի` մայիսի 25-ին համամասնական համակարգով անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցի քննումը: Համաձայն դատարանի որոշման, խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը մնում է անփոփոխ: Միեւնույն ժամանակ ՍԴ ընդունել է, որ խորհրդարանական ընտրությունների ընթացքում բավակաչափ հսկողություն չի ապահովվել, ինչը թույլ կտար նվազագույնի հասցնել կեղծարարության փաստերը: Դատարանը նաեւ առաջարկել է մի շարք ուղղումներ մտցնել Հայաստանի ընտրական օրենսգրքում: