Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net – ի հետ զրույցում մեկնաբանեց «հայկական կողմի կրակոցից ադրբեջանցի զինվորի սպանվելու» մասին լուրերը:
«Սա հերթական ապատեղեկատվությունն է», – ասաց Հասրաթյանը՝ հավելելով, որ քիչ անց Արցախի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որում պնդել էր, թե զինծառայող է սպանվել հայ դիպուկահարի կրակոցից Աղդամի շրջանի ուղղությամբ: