2002 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 16798,1 տոննա մարդասիրական օգնություն, որի արժեքը կազմում է 4,1 միլիոն դոլար: ՀՀ Վիճակագրության ծառայությունից տեղեկացրել են, որ օգնության համարյա կեսը տրամադրվել է քիմիական արդյունաբերությանը եւ նրա հետ կապված արտադրանքին: Նշենք, որ 2001 թվականի նույն ժամանակահատվածում հանրապետություն է ներմտել 26501,1 տոննա մարդասիրական բեռ, որի արժեքը կազմել է 19,6 միլիոն դոլար: