AM
12 August 2002 - 18:11 AMT

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՈՉ ՇՈՒՏ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող Թերի Դեւիսը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կայցելի հոկտեմբերից ոչ շուտ: Այդ մասին հայտարարել է ԵԽ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` մինչ այդ, սեպտեմբերի սկզբին Հայաստանի պատվիրակությունը մտադիր է առանձին հանդիպում անցկացնել Դեւիսի հետ եվրոպական քաղաքներից մեկում: