Օգոստոսի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ուժերի շփման գծի վրա նախատեսվում է անցկացնել հերթական մոնիտորինգ: Այդ մասին, «Արկա» գործակալության հաղորդմամբ, հայտարարել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունում: Մոնիտորինգը տեղի կունենա Աղդամի շրջանի Ղարաբաղլի գյուղի շրջակայքում: Հայկական կողմից մոնիտորինգը կանցկացնի ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնականներ Զ. Ֆեչը եւ Յու. Ռեպան, իսկ ադրբեջանական կողմից` ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը եւ նրա դաշտային հրամանատար Ե. Շարովը: Նշենք, որ օգոստոսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ: