Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը վստահություն է հայտնել 2003 թվականին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի առնչությամբ: «Արդեն 9 տարի է, որ ես զբաղեցնում եմ Ադրբեջանի նախագահի պաշտոնը, եւ Աստծո օգնությամբ դեռ շատ տարիներ կզբաղեցնեմ այդ պաշտոնը», – հայտարարել է Հեյդար Ալիեւը Նախիջեւանում, որտեղ Հայաստանի հետ սահմանամերձ հատվածում օգոստոսի 14-ին նա կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: