AM
15 July 2019 - 14:21 AMT

Գառնիում հայտնի բաղնիքի խճանկարի տարածքը շուտով կբարեկարգվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է, որ Գառնիի տարածքում շուտով կսկսվի հայտնի բաղնիքի խճանկարի տարածքի բարեկարգումը:

Նախարարն այցելել է Գառնի և Գեղարդ պատմամշակութային հուշարձանների տարածք։

Հարությունյանը նաև հայտնել է, որ Գեղարդում էլ են առկա խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն Հայ առաքելական եկեղեցու պատասխանատուների հետ և արագ լուծումներ տրվեն: