AM
9 August 2002 - 18:33 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԵՐՁԴՆԵՍՏՐՈՎՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղ է ժամանել Մերձդնեստրովյան Մոլդովայի Հանրապետության պատվիրակությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Պյոտր Դենիսենկոյի գլխավորությամբ: Մերձդնեստրովյեի ղեկավար Իգոր Սմիրնովի անունից հյուրերը մաղթել են ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանին հաջողություններ օգոստոսի 11-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ինչպես տեղեկացրել են «Արկա» գործակալությանը ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում հյուրերը պատմել են մերձդնեստրովյեի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի, խնդրի լուծման հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական Տիրասպոլի դիրքորոշման մասին: Իր կողմից Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է հյուրերին Լեռնային Ղարաբաղում ընթացող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական գործընթացներին: