AM
9 August 2002 - 18:21 AMT

ՄԻՆՉԵՒ ԱՄՍՎԱ ՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ԹՈՒՐՔ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՒՄԲ ԵՐԿԿՈՂՄ ԱՌԵՎՏՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, ինչը հնարավորություն կընձեռի կարգավորելու երկու երկրների միջ- առեւտրային հարաբերությունները: Այդ մասին, ըստ «Արմինֆո» գործակալության հաղորդագրության, հայտարարել են «Կովկասի Գյումրի կենտրոնի» հասարակական ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչները` օրերս Իգդիր քաղաքի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Թայար Օրալի հետ կայացած հանդիպման ընթացքում: Թուրքական մամուլի տեղեկատվության համաձայն` կողմերն արձանագրել են, որ սահմանների թափանցիկ լինելը, կհանգեցնի երկու երկրի եկամուտների աճին: Ինչպես հայտնել է Օրալը, միչեւ օգոստոսի վերջ Հայաստան կայցելեն մի խումբ թուրք գործարարներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ կքննարկեն երկկողմ առեւտրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանն առնչվող հարցեր: Նա նաեւ ընդգծել է սահմանում մի շարք անցակետերի բացման անհրաժեշտությունը, որոնց միջոցով կիրականացվի այդ առեւտուրը: