Լեռնային Ղարաբաղ է ժամանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում, Քոքսը ներկա կլինի Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին, որպես միջազգային դիտորդ: Նշենք, որ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կկայանան օգոստոսի 11-ին: