Սեպտեմբերի սկզբին Բաքվում կայանալիք ԱՊՀ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի մասնակիցները կքննարկեն կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրաբիզնեսի դեմ համատեղ պայքարի հարցերը: Համաձայն Ադրբեջանի ՆԳՆ-ի հաղորդագրության, չի բացառվում ԱՊՀ երկրների իրավապահ մարմինների նշված ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրում: Հրավերներ կուղարկվեն Համագործակցության բոլոր 12 պետություններին, այդ թվում` նաեւ Հայաստանին: