AM
8 August 2002 - 18:14 AMT

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՒԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԼՆ-ՆԵՐԻ ՇՈՒՐՋ 100 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Օգոստոսի 11-ին նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունների ընթացքին կհետեւեն տարբեր կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների շուրջ 100 ներկայացուցիչ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում, սպասվում է ԱՄՆ-ից դիտորդների մեծ խմբի, այդ թվում` կոնգրեսականների, ինչպես նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Մեծ Բրիտանիայից պատվիրակությունների ժամանումը Ստեփանակերտ: