AM
16 September 2019 - 11:26 AMT

Փաշինյան․ Վանեցյանը կազատվի ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Արթուր Վանեցյանը ազատվելու է Ազգային Անվտանգության Ծառայության տնօրենի պատշոնից։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ստորագրել եմ ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը», – ասել է նա։

«Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ու փոխադարձ համաձայնությամբ։ Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել: Դրանք կքննարկվեն հընթացս․․․ այս պահին պրն Վանեցյանը կկենտրոնանա ՀՀ ֆուտբոլի հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության խնդրի լուծման վրա», – ասել է նա։

Կարդացեք նաև․ Վանեցյան․ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ