AM
20 September 2019 - 13:25 AMT

Քոչարյանը կմնա կալանքի տակ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է Քոչարյանին գրավով ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը։

Դատարանի դիմաց Քոչարյանի աջակիցների ու հակառակորդների բողոքի ցույցերն են ընթանում։

Սեպտեմբերի 16-ին դատարանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակելու ու քրգործը կարճելու պաշտպանների միջնորդությունը։