AM
25 October 2008 - 09:55 AMT

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանն անցնում է «ձմեռային» ժամանակի

Հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Հայաստանը կանցնի «ձմեռային» ժամանակի: Հոկտեմբերի վերջին կիրակի օրը գիշերվա ժամը 3:00-ին Հայաստանի տարածքում ժամացույցի սլաքը հարկավոր է մեկ ժամ հետ տալ: Ամառային եւ ձմեռային ժամանակին անցելու օրակարգը, որը տնտեսապես արդյունավետ է էլեկտրոէներգիա խնայելու տեսակետից, կիրառվում է աշխարհի 110 երկրներում: