Վերջին ժամանակներս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ձեւավորվել է հանդիպումների համակարգ: Այդ մասին հայտարարել է ԱՀ նախագահ Հեյդար Ալիեւը` Իրանի փոխարտգործնախարար Մոհսուն Ամինզադեի հետ զրույցի ընթացքում` անդրադառնալով օգոստոսի 14-ին կայանալիք երկու պետությունների ղեկավարների հանդիպմանը: Հեյդար Ալիեւը կոչ է արել Իրանին ազդեցություն գործել Երեւանի վրա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: