AM
7 October 2019 - 13:36 AMT

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետը շնորհավորել է ՌԴ նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել քաջառողջություն:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև օրերս Երևանում՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո կայացած հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, հայտնում է կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը: