AM
7 August 2002 - 15:09 AMT

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՈՒ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Լիբանանի եւ Լեռնային Ղարաբաղի սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունների, ինչպես նաեւ երկու երկրների երիտասարդական եւ սպորտային կազմակերպությունների համագործակցության հեռանկարներն են քննարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանն ու Լիաբանանի երիտասարդության հարցերով եւ սպորտի նախարար Սեպուհ Հովնանյանը: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործման վերաբերյալ: Զրույցի ընթացքում Ս.Հովնանյանը հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական, մշակութա-կրթական եւ հասարակա-քաղաքական բնույթի գործընթացներով, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է տվել ԼՂՀ նախագահը: