AM
24 October 2019 - 08:24 AMT

Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նույն օրը վարչապետը կվերադանա Երևան, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: