AM
6 August 2002 - 18:10 AMT

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ

Ենթադրաբար հոկտեմբերի առաջին տասնօրյակում Քիշնեւում ԱՊՀ հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Ռուսաստան եւ Տաջիկստան) ղեկավարները կանցկացնեն Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը: Հանդիպումը կընթանա Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում , որը կկայանա հոկտեմբերի 7-ին Մոլդովայի մայրաքաղաքում: Սպասվում է, որ մինչ այդ պետությունների ղեկավարների որոշմամբ ստեղծված հատուկ աշխատանքային խումբը կնախապատրաստի փաստաթղթերի նախագծեր, որոնք հետագայում կկանոնակարգեն Հավաքական անվտանգության պայմանագրի հիմքի վրա ստեղծվող ՀԱՊ կազմակերպության գործունեությունը: