Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը այսօր քննադատել է Եվրոպական Միության ղեկավարության եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողվի նախագահի հայտարարությունները` ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների անիրավասության մասին: Փաստաթղթում մասնավորապես ասվում է, որ նման հայտարարությունները տարակուսանք են առաջացնում եւ կարող են գնահատվել «որպես փորձ` հակազդելու ժողովրդավարական գործընթացների խորացմանը մի տարածքում, որը աշխարհագրական առումով արդեն իսկ գտնվում է եվրոպական պատասխանատվության գոտում»: