Եվրոպական Հանձնաժողովը դեմ է հանդես գալիս Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացի արագացմանը: «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, մինչ այդ հարցի շուրջ բանակցությունների սկսվելը, Եվրոպական Հանձնաժողովը Անկարայից պարզաբանումներ կպահանջի թուրքական խորհրդարանի կողմից ընդունված բարեփոխումների փաթեթի վերաբերյալ: Ինչպես նկատել է Եվրամիության ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատարի ներկայացուցիչ Գյունտեր Վերհոյգենը, «բարեփոխումների փաթեթը դրական գործոն է, որը մենք ողջունում ենք», սակայն Եվրամիության ղեկավարությունը մտադիր է «չափազանց մանրամասնորեն» ուսումնասիրել այդ օրինագիծը: