Պաշտպանության նախարարության, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) և «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կազմակերպվում են «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար նախապատրաստական դասընթացներ:
Նախապատրաստական դասընթացների նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ դասընթացների մասնակիցներն առավել պատրաստված կլինեն «1991 ստորաբաժանումում» ծառայություն անցնելու համար, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախապատրաստական դասընթացներն անվճար են։
Նախապատրաստական դասընթացների բովանդակությունն է.
գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,
մաթեմատիկական անալիզ,
հավանականությունների տեսություն,
ծրագրավորման հիմունքներ,
մեքենայական ուսուցման հիմունքներ,
նեյրոնային ցանցերի հիմունքներ,
ավարտական նախագծեր:
Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել:
«1991 ստորաբաժանման» մասին տեղեկատվության կարելի է ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքում:
Հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել +374 60 74 00 44 հեռախոսահամարով։
«1991 ստորաբաժանում» ծրագրի նպատակն է ապահովել զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շարունակական կրթության, բազմակողմանի զարգացման, մասնագիտական հմտությունների յուրացման հնարավորությունները: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:






