AM
18 Նոյեմբեր 2019 - 09:25 AMT

Սուրենյան. Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն է սպասվում

Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն է սպասվում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ ունենք, ոչ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում»,-ասվում է գրառման մեջ։